«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

«Արժանավորներ» և «անարժաններ»՝ ըստ մեքենայի գնի

«Արժանավորներ» և «անարժաններ»՝ ըստ մեքենայի գնի
25.11.2025 | 15:11

Ըստ լրատվականների՝ Ավինյանը հայտարարում է, թե «հնարավոր է արգելվի հին մեքենաների, հատկապես օպելների մուտքը մայրաքաղաք»։ Եթե սա իրականություն է, ապա սա ոչ թե քաղաքային քաղաքականություն է, այլ բացահայտ սոցիալական հայհոյանք՝ սեփական քաղաքացուն։

Քաղաքային իշխանությունը եթե կայացնի նման որոշում, դա հստակ կնշանակի ուղիղ մեկ բան․ով փող ունի՝ քաղաք կմտնի, ով փող չունի՝ դուրս կմնա։

Սա դասակարգային խտրականության ամենաանմաքուր դրսևորումն է։ Մի իշխանություն, որն իրեն թույլ է տալիս քաղաքացիներին բաժանել «արժանավորների» և «անարժանների»՝ ըստ իրենց մեքենայի գնի, պետք է բացատրի՝ որտեղի՞ց է վերցրել այդ իրավունքը։

Երբ մայրաքաղաքի դռները ուզում են փակել հենց այն մարդկանց առաջ, ովքեր ամեն օր աշխատում են, պահում են տնտեսությունը, մուծում են հարկերը, դա ոչ թե բարեփոխում է, այլ՝ քաղաքացիական նվաստացում։

Պետական մակարդակով սոցիալական խմբերի տարանջատումը ոչ միայն անընդունելի է, այլ նաև վտանգավոր․ դա քանդում է հասարակությունը, ստեղծում է արհեստական թշնամանք և իշխանության համար ապահովում է միայն մեկ բան՝ առավել հարմար կառավարում «թանկերի» ու «էժանների» բաժանված հանրության վրա։

Մայրաքաղաքը իշխանության սեփականությունը չէ, որ իր ցանկությամբ որոշի՝ ով արժանի է մուտք գործել, իսկ ով՝ ոչ։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 2447

Մեկնաբանություններ